Լեռնային Ղարաբաղում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ռազմաբազայից զրահատեխնիկա հանեցին բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների դեմ։ Ռուս զինծառայողները ուժի կիրառմամբ հեռացրին ռազմաբազայի մուտքն արգելափակած ավտոմեքենան։ Ակտիվիստները պահանջում են Ռուսաստանից՝ բացել Լաչինի միջանցքը, որն արգելափակել է Ադրբեջանը։ Բողոքի ակցիայի մասնակիցներից Արթուր Օսիպյանը զրահատեխնիկան ռազմաբազայից դուրս բերած ռուսներին մեղադրել է պրովոկացիայի մեջ։

