Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը կարևորել է տիկին Լահբիբի այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Բելգիայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլ …

