Ադրբեջանում զորավարժությունների են կանչվել պահեստազորայինները։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ վերջին օրերին սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում զորավարժություններին պահեստազորի զինվորականների ներգրավման մասին։ Այս տեղեկատվության տարածման կապակցությամբ էլ Ադրբեջանի Զինվորական ծառայության զորահավաքի և զորակոչի պետական ծառայության հասարակայնության հետ կապերի և միջազգային կապերի բաժնի պետ Փարվիզ Սադրադդինովը հայտարարել է, թե, իբր, նման հավաքներ հնարավոր է կազմակերպել տարին մի …

