Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը դարձավ Հայաստանի առաջնության կրկնակի չեմպիոն։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից: Հայաստանի շախմատի 83-րդ առաջնության վերջին խաղափուլում Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին և նվաճեց չեմպիոնի կոչումը: Սամվելը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր: