Ալիևի աշխատակազմը մանրամասներ է հայտնում Եվլախում տեղի ունեցած հանդիպումից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը հայտարարություն է տարածել այսօր Եվլախում Արցախի ու Բաքվի ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ռուս-թուրքական միացյալ մոնիտորինգի կենտրոնի ռուսական կողմի ղեկավար, կոնտր-ծովակալ Օլեգ Սեմենովը։
«Հանդիպմանը, որն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում, քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, վերաինտեգրման և Ադրբեջանի Սահմանադրության ու օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվել է «սեպտեմբերի 20-ի հայտարարության մեջ արտացոլված հարցերի արագ իրականացման կարևորությունը»։
Սոցիալական և հումանիտար բնույթի հարցերի քննարկման համատեքստում Արցախի ներկայացուցիչները նշել են վառելիքի հետ կապված խնդիրը։ «Միաժամանակ, նրանք սննդի տեսքով մարդասիրական օգնություն են խնդրել»։ Հաղորդվում է, որ խնդրանքը դրական է ընդունվել։ Մասնավորապես, նախատեսվում է առաջիկայում վառելանյութ մատակարարել՝ ապահովելով մանկապարտեզների և դպրոցների ջեռուցման համար, ինչպես նաև շտապ բուժօգնության և հրդեհաշիջման կարիքների համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել հաջորդ հանդիպումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի հայերի ներկայացուցիչ Դավիթ Մելքումյանը Եվլախում ադրբեջանական կողմի հետ հանդիպման արդյունքներով Reuters-ին ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն։ Մելքումյանը նշել է, որ Արցախի հայ բնակչությունը համաձայնել է Բաքվի հետ զինադադարին, սակայն պայմանները դեռ պետք է մշակվեն։ «Մենք ունենք ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածություն, բայց սպասում ենք վերջնական համաձայնության, բանակցությունները շարունակվում են»,- նշել է Դավիթ Մելքումյանը։