Այն, ինչ մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանի միջամտությունն է Ադրբեջանի անունից․ Թոմաս դե Վաալ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում «հրադադարը, անկասկած դրական է, եթե այն երկար պահպանվի, քանի որ զանգվածային արյունահեղության վտանգը կկանխվի»։ Այս մասին Guardian-ին ասել է Քարնեգի Եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը։

«Այն, ինչ մենք տեսնում ենք այստեղ, Ռուսաստանի միջամտությունն է Ադրբեջանի անունից՝ գոնե առայժմ իր խաղաղապահ ուժերը Ղարաբաղում և դրանով իսկ հենակետը Հարավային Կովկասում պահելու համար։ Հիմնական պարտվողները Ղարաբաղի հայերն են, ովքեր կորցրել են իրենց 35-ամյա պայքարը ինքնորոշման կամ Ադրբեջանից անջատվելու համար։ Նրանք հիմա կորցնում են ինքնապաշտպանության ցանկացած միջոց և Ադրբեջանում կանգնած են շատ անորոշ ապագայի առաջ: Ղարաբաղցիները կարող են խուսափել լիակատար ոչնչացումից, բայց ավելի հավանական է, որ նրանք բախվում են իրենց հայրենիքից դանդաղ հեռացման հետ, քանի որ Ադրբեջանը նրանց չի առաջարկում որևէ ինքնավարություն կամ հատուկ քաղաքական իրավունքներ»,- նշել է նա:

Մյուս պարտվածները, դե Վաալի խոսքով, Եվրամիությունն ու Միացյալ Նահանգներն են, որոնք ջանք չեն խնայել այս հակամարտությունում միջնորդ հանդիսանալու համար, բայց որոնց իրավունքների և միջազգային երաշխիքների ուղերձը խեղդվում է Ադրբեջանի և Ռուսաստանի ավելի կոշտ ուղերձներով: