Եվլախում ընթանում է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը։ Factor.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր Արցախից պատվիրակություն է մեկնել Եվլախ։ Նկատենք, սակայն, որ մինչ Ստեփանակերտի ու Բաքվի միջև առաջին բանակցություններն են ընթանում, Ադրբեջանի ԶՈՒ-ն, խախտելով հրադադարը, կրակում է Ստեփանակերտի հարակից տարածքներից։

