Մեղավոր համարո՞ւմ ես քեզ, երկիրը հասցրեցիք այն վիճակին, որ Նիկոլը եկավ իշխանության. նահատակվածի եղբայրը` Սեյրան Օհանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

«Պատերազմով անցած մարդ եք, ձեր ներդրումն ունեք, բայց այսօր Ձեր կռիվը, Ձեր ամեն ինչը դարձավ զրո»,- Եռաբլուրում ճեպազրույցի ժամանակ դիմելով ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ այս մասին նշեց 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողի եղբայրը։

«Ես էլ այս պատերազմում տվել եմ եղբայր ու եղբոր տղա։ Հիմա այս վիճակը, որ ստեղծվել է, ես ինձ մարդ չեմ զգում, որովհետև զգացի, որ տղերքին սարքում են «ռասխոդնի մատերիալ» ու ինչ ուզում, անում են։

Ես Ձեր աչքերի մեջ նայելով ասում եմ՝ իշխանափոխությունից, հեղափոխությունից եք խոսում, էս երկիրը ֆուտբոլի գնդակ չի ՝ էս դաշտից էն դաշտ, էն դաշտից՝ էս դաշտ։ Իշխանություն էիք, պահեիք երկիրն այնպես, որ այս թյուրիմացությունը չհայտնվեր, էս ժողովրդի ուղեղը չուտեր, ժողովուրդն էլ միամիտ – միամիտ հետևից չգնար․․․

Հիմա ընդո՞ւմ եք, որ մեկը հենց Դուք ու Ձեր իշխանությունը ահավոր մեղավոր եք, որ երկիրը հասցրեցիք այն ծայրաստիճան վիճակի, որ մարդիկ տրաքեցին ու ասացին՝ ով ուզում է իշխանություն լինի, միայն թե նախկինները չլինեն» ,- նշեց նահատակվածի եղբայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։