Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ հուլիսի 29-ին բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանը, որն Ադրբեջանի կողմից առևանգվել էր Հակարիի անցակետից, օգոստոսի 31-ին կապ է հաստատել ընտանիքի հետ։ Նրա դուստր Վերա Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Խաչատրյանը ԿԽՄԿ-ի միջոցով և՛ նամակ է ուղարկել, և՛ հեռախոսով են խոսել։ «Ասում էր՝ լավ եղեք, ձեզ լավ պահեք, …

