ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է Լավրովի մեղադրանքներին․ ԱՄՆ նպատակն է ապահովել ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հարավային Կովկասում մեր միակ նպատակը հարատև խաղաղություն ու կայունություն հաստատելն է, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության ապահովումը։ Այսպես է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ նախօրեին հրապարակված հոդվածին, որում Լավրովն Արևմուտքին մեղադրել էր Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նկրտումներ ունենալու մեջ։

«Դա ամենևին ճիշտ չէ։ Հարավային Կովկասում մեր միակ նպատակն է ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում տևական խաղաղություն և կայունություն, և, իհարկե, ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական կարիքները և իրավունքները պաշտպանված լինեն», – հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք պետքարտուղարությունը որևէ հայտարարություն ունի այս օրերին Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի և Բաքվի պաշտոնյաների միջև հանդիպումների շուրջ, Միլլերը նշել է, որ առայժմ հրապարակման ենթակա որևէ մանրամասն չկան։