Հայաստանի նախաձեռնությամբ նախօրեին հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստում Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Հոլանդը՝ մտահոգություն հայտնելով հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։ «Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակական խափանումներով և տեղի բնակչության համար դրա հետ կապված մարդասիրական հետևանքներով, մասնավորապես, կապված դեղորայքի, առողջապահական խնամքի և այլ հիմնական ապրանքների …

