Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը
Մշակույթ
11.10.2023 | 11:28Հոկտեմբերի 9-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում։ Մաեստրո Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը․ տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։
«Որպես մենակատար հանդես է եկել դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը։
Համերգի ծրագրում հնչել են Լյուդվիգ վան Բեթհովենի և եվրոպացի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ»,- ասված է հաղորդագրությունում։