Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահ Գիլիերմո Շանտադայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) շրջանակում: Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալել համաժողովը, որի նպատակն է համախմբել մանկական ուռուցքաբանության համաշխարհային հանրությանը՝ ներկայացնելու իրենց հետազոտությունները, պատկերացումները և մանկական քաղցկեղի բուժման լավագույն …