Թուրքիան պետք է ընտրի` ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի, թե՞ ՌԴ-ի, Իրանի, ՀԱՄԱՍ-ի և Հըզբոլլահի կողմից է․ Եվրահանձնաժողովի փոխնախագահ

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը նախօրեին Բրյուսելում ունեցած ելույթում ասել է, որ Թուրքիան պետք է միջազգային աշխարհաքաղաքականության մեջ կողմնորոշվի, գրում է ekathimerini-ն։

Դելֆիի տնտեսական ֆորումի կողմից կազմակերպված Արևելյան Միջերկրական և Հարավարևելյան Եվրոպայի 2-րդ համաժողովի ընթացքում պաշտոնյան նշել  է, որ Թուրքիան պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, նրանց արժեքների կամ Ռուսաստանի, Իրանի, ՀԱՄԱՍ-ի և Հըզբոլլահի կողքին լինելու միջև:

Նա նշել է,  որ «անցյալ շաբաթ օրը բոլորն արթնացել են ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի և անմեղ մարդկանց դեմ իրականացված կատաղի բազմակողմ ահաբեկչության մասին ցնցող լուրից։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրներն առաջին իսկ պահից միաձայն ճանաչել են Իսրայելի պաշտպանվելու իրավունքը, դատապարտել ահաբեկչությունը»։

«Թուրքիան պետք է ընտրի, թե պատմության որ կողմում է ուզում լինել՝ մե՞զ հետ՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի, մեր արժեքների, Արևմուտքի, թե՞ Մոսկվայի, Թեհրանի, ՀԱՄԱՍ-ի և Հըզբոլլահի»,- ընդգծել է պաշտոնյան՝ հավելելով, որ «պատասխանը պետք է հստակ լինի»։

Միաժամանակ, նա նշել է, որ Թուրքիան Եվրոպայում և տարածաշրջանում կայունության հիմնական գործընկերն է, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միգրացիան և առևտուրը։ Սխինասը նաև քննադատել է, որ Անկարան չի մասնակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

Էմմա Չոբանյան