Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել քաղաքական նպատակներին հասնելու համար շրջափակումն ու սովն օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ։ «Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը: Կրկին շեշտում ենք, որ պաշարման մեջ գտնվող Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ մարդասիրական բեռների ներկրմանը դիտավորյալ խոչընդոտումը, ինչպես նաև խաղաղ բնակչությանը սով, …

