Ադրբեջանը պատրաստ է միանալ Թուրքիայում ՌԴ-ի կողմից առաջարկվող գազային հանգույցին, սակայն դեռ չի հասկանում ծրագրի էությունը

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը դեռ չի հասկանում Թուրքիայում գազային հանգույցի չափորոշիչները և սպասում է ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների։ Այս մասին լրագրողներին ասել է SOCAR-ի փոխնախագահ Էլշադ Նասիրովը «Թուրքմենստանի նավթ և գազ» միջազգային համաժողովի ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մեզ հրավիրել են, բայց դեռ հայտնի չէ, թե ով է ղեկավարում այդ հանգույցը, ինչ բաղադրիչներով է լինելու մատակարարվող գազի ծավալը, համակարգման սկզբունքները և այլն։ Եթե մեզ տալիս են ավելի բարենպաստ պայմաններ, քան այն, ինչ հիմա ունենք, ինչու՝ ոչ։ Սակայն մյուս կողմից՝ դժվար է մեզ ավելի շահավետ բան առաջարկել, քան ունենք։ Մեր գազը առաջանցիկ 25 տարի վաճառված է liquid market գներով։ Բայց եթե Թուրքիայում լինի ինչ-որ հանգույց, և մենք կարողանանք մատակարարել Բալկանների նույն երկրներին (որոնց հիմա չենք մատակարարում), ապա հաճույքով»,- ասել է նա։

Հավելենք, որ այս ամսվա սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը մեծ խնդիրներ չի տեսնում հանգույցի ստեղծման հարցում, քանի որ և՛ Թուրքիան, և՛ ՌԴ-ն հետաքրքրված են այս նախագծով։ Բացի այդ, Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում գազային հանգույցի նկատմամբ։

«Թուրքիան հետաքրքրված է, մենք նաև խոսել ենք Ադրբեջանի հետ։ Նա նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում»,- ասել էր Վլադիմիր Պուտինը։

Նշենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հանձնարարել էին շտապ մշակել Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման նախագիծ, որով Ռուսաստանը կարող է գազի տարանցումը Հյուսիսային հոսքերից տեղափոխել դեպի Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։ Էրդողանը նաև ասել էր, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիան և ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պայմանավորվել են առաջիկայում կազմել գազային հանգույցի ճանապարհային քարտեզն ու սկսել նախագծի իրականացման աշխատանքները։

Էմմա Չոբանյան