Լեռնային Ղարաբաղում պետք է միջազգային ներկայություն լինի՝ գնահատելու, թե արդյոք Ադրբեջանը կատարում է իր հանձնառությունները: Այս մասին հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսում: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին, որ պահպանի հրադադարը և կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Ալիևը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի …

