ԱՄՆ-ը, Ճապոնիան և Կորեան դատապարտել են ԿԺԴՀ-ի կողմից Ռուսաստանին սպառազինության մատակարարումը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Հարավային Կորեան խստորեն դատապարտել են Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին ռազմական տեխնիկայի և զինամթերքի մատակարարումը՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նման մատակարարումները, որոնցից մի մասը, մեր տեղեկություններով, արդեն ավարտվել է, զգալիորեն կմեծացնեն ռուսական ագրեսիվ պատերազմի զոհերի թիվը: Մենք միջազգային հանրության հետ համագործակցելով կշարունակենք բացահայտել Ռուսաստանի կողմից ԿԺԴՀ-ից ռազմական տեխնիկա ձեռք բերելու փորձերը»,- ասվում է երեք երկրների ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում։

Փաստաթղթում նշվում է, որ «ԿԺԴՀ-ից ռազմական մատակարարումների օգնությամբ պատերազմը երկարացնելու՝ Ռուսաստանի փորձերի ֆոնին, ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան վերահաստատում են իրենց վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինայի ինքնիշխանությանը և Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի հետևանքներին հակազդելու նրա փորձերին»։

Երեք արտաքին գործերի նախարարները նաև ասել են, որ կշարունակեն «ուշադրությամբ վերահսկել ցանկացած նյութ, որը Ռուսաստանը տրամադրում է Հյուսիսային Կորեային՝ հաջակցություն Փհենյանի ռազմական նպատակների»: