Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և թուրքական TUSAŞ ընկերության միջև ստորագրվել է Սու-25 կործանիչների արդիականացման համաձայնագիր։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում IDEF-23 պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում։ Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության պետ Ագիլ Գուրբանովը և TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը։ Հավելենք, որ դեռևս ամիսներ առաջ Թուրքիայի …

