Բաքուն պետք է երաշխավորի ԼՂ-ում մնացած հայերի անվտանգությունն ու մյուսների վերադարձի իրավունքը․ Դունյա Միյատովիչ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ավարտին հայտարարել է, որ դարձյալ մարդու իրավունքների խախտումներն են նշանավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության վերջին գլուխը Ղարաբաղյան տարածաշրջանում և դրա շուրջ:

«Մարդու իրավունքների լիակատար հարգանքը և համապատասխան միջազգային չափանիշների խստիվ պահպանումը պետք է այժմ դրվեն երկու երկրների միջև հաշտեցման և կայուն խաղաղության ջանքերի կենտրոնում»,- նշել է Միյատովիչը։

Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրում Հայաստան փախած Ղարաբաղի ավելի քան 100,600 հայերի զանգվածային տեղահանումն էր: Այն հաջորդել է սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, տարածաշրջանի հետագա լիակատար վերահսկողությանը և մարդկանց տեղաշարժի և հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգիայի հասանելիության երկարաժամկետ խափանմանը, որին բախվել են Ղարաբաղի հայերը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակման արդյունքում։

«Նրանք իրենց զգացել են լքված, առանց որևէ կողմի կողմից անվտանգության կամ պաշտպանության հուսալի երաշխիքների։ Նրանց համար տնից հեռանալը միակ հասանելի տարբերակն էր»,- նշել է հանձնակատարը:

Հայաստան կատարած այցի ընթացքում Դունյա Միյատովիչը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Հանձնակատարը հանդիպել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Նա այցելել է Կոտայքի մարզի Աղավնաձոր և Ծաղկաձոր քաղաքներում տեղահանվածների ապաստարաններ, որտեղ զրուցել է Լեռնային Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ ընտանիքների, տարեցների, հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի անձանց հետ: Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Հանձնակատարը կրկին ողջունել է Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ ՄԱԿ ՓԳՀ-ի և այլ գործակալությունների, քաղաքացիական հասարակության աջակցությամբ բոլոր կարիքավորներին անհապաղ օգնելու համար: Նա կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին լիարժեք աջակցություն ցուցաբերել՝ ապահովելու անհրաժեշտ աջակցության կայունությունը՝ արձագանքելու վերջերս Հայաստան տեղահանված անձանց կարիքներին, հատկապես՝ միջնաժամկետ և երկարաժամկետ իրավիճակի հետ կապված: Այս առումով առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել խոցելի խմբերի կարիքներին։

Ադրբեջան կատարած այցի ընթացքում հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևի, Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Էլդար Սամադովի հետ։ Նա նաև հանդիպել է Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային։

Ադրբեջանի իշխանությունները Միյատովիչին տեղեկացրել են Ղարաբաղի տարածաշրջանի և այնտեղ ապրող մարդկանց վերաինտեգրման համար պետության ձեռնարկած միջոցառումների մասին։ Հանձնակատարն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է երաշխավորի տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի և Հայաստան հեռացածների մարդու իրավունքները, ներառյալ՝ ապահով և արժանապատիվ իրենց տները վերադառնալու իրավունքը։

Հանձնակատարը նաև այցելել է Ղարաբաղ։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ է, որ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացել է այցելել տարածաշրջան։

Դունյա Միյատովիչը մեկնել է Ֆուզուլի, Շուշի, Մալիբեյլի, Ստեփանակերտ, Իվանյան և Աղդամ։ Նա ցնցված է եղել՝ տեսնելով, որ Ստեփանակերտը գրեթե ամբողջությամբ դատարկվել է սեպտեմբերին բնակչության հեռանալուց հետո: Նրան տեղեկացրել են, որ տարածաշրջանում շատ քիչ թվով էթնիկ հայեր են մնացել։ Հանձնակատարը խոսել է որոշ մարդկանց հետ։

Երկու երկրներ կատարած այցի ընթացքում հանձնակատարը լսել է մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին զեկույցներ՝ կապված երկարատև հակամարտության հետ, և ականատես եղել քաղաքացիական բնակչության խորը տառապանքին, որը տուժել է ռազմական գործողությունների տարբեր բռնկումներից։

«Հանձնակատարն իր պաշտոնական զրուցակիցների հետ քննարկել է Ղարաբաղյան տարածաշրջանում և շրջակայքում հակամարտության մարդասիրական և մարդու իրավունքների հետևանքները, այդ թվում՝ 2020 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկման և Լաչինի միջանցքի շրջափակմանը հաջորդած վերջին իրադարձությունների ու Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով»,- ասվում է հայտարարության մեջ։

Մասնավորապես, նա կրկին ընդգծել է բոլոր տեղահանվածների մարդու իրավունքների ապահովման կարևորությունը, ներառյալ նրանց՝ արժանապատիվ և անվտանգ վերադառնալու իրավունքը, ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների վտանգից պաշտպանվելու իրավունքը, գերիների՝ պաշտպանություն ստանալու իրավունքը, անհետ կորածների ճակատագիրը և գտնվելու վայրը իմանալու իրավունքը, հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ անկախ և արդյունավետ հետաքննության անհրաժեշտությունը, տուժածներին համարժեք ու արդյունավետ փոխհատուցում տրամադրելու կարևորությունը:

Միյատովիչն ասել է, որ այժմ, առավել քան երբևէ, բոլոր կողմերը պետք է վճռական գործողություններ ձեռնարկեն՝ կանխելու և պայքարելու ատելության խոսքի դեմ, ինչպես նաև աջակցեն նախաձեռնությանը, որը նպաստում է համակեցությանը և հաշտեցմանը:

Նշվում է, որ հանձնակատարի դիտարկումներն ու առաջարկությունները կներկայացվեն առաջիկայում։

Էմմա Չոբանյան