Ամառային ուժեղ շոգ է հաստատվել Միջերկրական ծովի հսկայական տարածքներում։ Հրշեջները ստիպված են եղել մարել կրակը միջերկրածովյան ամբողջ տարածաշրջանում, գրում է VOA-ն: Ալժիրում բռնկված հրդեհների զոհ է դարձել առնվազն 34 մարդ։ Խորվաթիայում հրդեհը մոտեցել է միջնադարյան Դուբրովնիկ քաղաքին 12 կիլոմետր հեռավորության վրա։ Հատկապես տուժել է Հունաստանը, որտեղ վերջին օրերին իշխանությունները տարհանել են ավելի քան 20,000 մարդու …

