Ալեն Սիմոնյանը վիրավորանքի հիմքով հայցեր է ներկայացրել Աննա Մկրտչյանի և Անժելա Թովմասյանի դեմ
Հասարակություն
27.10.2023 | 13:33Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վիրավորանքի հիմքով հայցեր է ներկայացրել ընդդեմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի և hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի․ այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Հայցերը 26.10.2023 թ. մուտքագրվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: