Ռուսական Atran բեռնափոխադրող ընկերությունը վերսկսում է խորհրդային արտադրության ԱՆ-12 ինքնաթիռների շահագործումը։ Այս մասին հայտնում է EaDaily-ն։ Նշվում է, որ այս որոշման պատճառը սահմանված պատժամիջոցներն են։ Նախկինում Atran-ն օգտագործում էր ինը Boeing 737 բեռնատար ինքնաթիռ, իսկ այժմ ընկերությունն օգտագործում է 1970 թվականի՝ խորհրդային արտադրության ինքնաթիռներ: Այս ինքնաթիռները ավիափոխադրումներ կիրականացնեն Նարյան-Մար, Խաթանգա, Անադիր և հյուսիսային այլ բնակավայրեր։ …

