Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 11-ին, տեղի է ունեցել քննարկում 1988-1992 թվականներին բռնագաղթած, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են՝ հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների …

