Մեկնարկում են Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունները
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը մեկնարկում են Եվրոպայի թիմային առաջնությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց ընտրանու կազմում են Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Իսկ կանանց թիմում կլինեն Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը կկայանա նոյեմբերի 11-20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ: