Team Telecom Armenia-ից տեղեկացնում են, որ ինտերնետ հասանելիությունն ամբողջովին վերականգնված է: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը: Ավելի վաղ ընկերությունից հայտնել էին, որ միջազգային կապուղիներում տեղի ունեցած երկու խոշոր վթարների պատճառով կա ինտերնետ հասանելիության սահմանափակում։