Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանային միջադեպերի առնչությամբ։ Հայտարարությունը՝ ստորև․ «Ֆրանսիան ափսոսում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի կետերում վերջին 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ հայկական տարածքում գտնվող Երասխում քաղաքացիական անձնակազմի վրա կրակոցների առնչությամբ և զսպվածության, դեէսկալացիայի ու խաղաղ բնակչության պաշտպանության կոչ է անում։ Ֆրանսիան նաև վերահաստատում …