Արամ Աղաջանյանը՝ սամբոյի Աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Արամ Աղաջանյանը դարձել է Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի 2023 թվականի առաջնության փոխչեմպիոն։ Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից։
Հիշեցնենք, որ Վահագն Չալյանը հռչակվել է Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Նախօրեին բրոնզե մեդալներ էին նվաճել նաև Արման Ավանեսյանը, Սարգիս Վարդանյանը և Վարսիկ Գրիգորյանը։