Արման Ավանեսյանը, Սարգիս Վարդանյանը և Վարսիկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիրներ․ սամբոյի ԱԱ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամներ Արման Ավանեսյանը, Սարգիս Վարդանյանը և Վարսիկ Գրիգորյանը բրոնզե մեդալներ են նվաճել Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի 2023 թվականի առաջնության մեկնարկային օրը:

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Սարգիս Վարդանյանը (79 կգ), որն առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությանը, մեկնարկային գոտեմարտում առավելության է հասել բուլղարացի մրցակցի նկատմամբ, այնուհետև 6:5 հաշվով հաղթել է Տրինիդադ և Տոբագոյի ներկայացուցիչ Ջոշուա Ջեյմսին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Զագիդ Գայդարովին և բավարարվել բրոնզե մեդալով:

May be an image of 9 people and text that says "t U. YEREVAN WORLD SAMBU 2023 ROSNEFT VTB VTB ROSNEFT VTB ROSNEFT 小 ROSNEFT EVTB te ROSNEFT VTB ROSNEFT ROSNEFT ROSNEFT PSB VTB ROSNEFT ROSNEFT ROSNEFT ROSNEFT PSB PSB ROSNEFT EVTB ROSNEFT ROSNEFT ROSNEF ROSSAMBO ROSNEFT VTB n PSB VTB ROSNEFT ROSSAMBO VTB RSB VTB ROSNEFT PSB ROSNEFT ROSNEFT ENERALPARTVER VTB ROSNEFT"

Այս քաշային կարգում մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԱԱ-ի հաղթողները կստանան 4000, արծաթե մեդալակիրները՝ 3000, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 2000 դոլար մրցանակ:

May be an image of 6 people and text

Եվրոպայի գործող չեմպիոն, արցախցի Արման Ավանեսյանը մարտական սամբոյի 98 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտոմ առավելության է հասել ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես եկող Նատալևիչի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է մրցակցին և բավարարվել բրոնզե մեդալով:

May be an image of 4 people and text

Այս քաշային կարգում հաղթող ճանաչված մարզիկներին պարգևատրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

May be an image of 4 people and text

54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է ռումինացի մրցակցին, վերջինս հասել է եզրափակիչ և Գրիգորյանը շարունակել է պայքարը՝ սփոփիչ գոտեմարտում պարտության մատնելով ուկրաինացի Սնիժանա Պլիշին։ Վարսիկ Գրիգորյանը բրոնզե մեդալը վիճարկել է բուլղարացի Տանյա Ռադուլովայի հետ և հաղթել է 4:0 հաշվով։

May be an image of 6 people and text

Մրցանակակիրներին պարգևատրել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: