Արցախի կորստից հետո որոշել էի Հայաստանում չապրել, բայց այնքան ջերմություն ստացա,որ մնացի. Ազատ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

«Արցախի կորստից հետո որոշել էի, որ Հայաստանում չեմ ապրելու, անգամ տուն չէի փնտրում, բայց երբ ադրբեջանական անցակետում հանդիպեցինք հայ սահմանապահներին, երբ կամավորականները մեր մեքենան լցրեցին սննդով, հասկացանք, որ հայրենիքում ենք: Ես տարհանման ողջ ճանապարհին չէի արտասվել մինչև այդ պահը»,-Factor TV-ի հետ զրույցում պատմում է ջութակահար, զբոսավար, Ստեփանակերտի «Բարդակ» փաբի հիմնադիր Ազատ Ադամյանը:
Նրա խոսքով` Հայաստան գալու հաջորդ օրը, երբ շրջեց Երևանով, ամենուր լսեց Արցախի բարբառը, երբ իրեն աջակցեցին, աշխատանք առաջարկեցին, արդեն որոշեց մնալ հայրենիքում:
«Ինձ ուժ է տալիս այս ջերմ ընդունելությունը: Բայց մեդիաներով այնպես էին տարաբաժանել հայաստանցիներին ու արցախցիներին, որ մենք էլ էինք համոզվել: Եկանք Հայաստան, նոր տեսանք, որ իրականությունը լրիվ այլ բան է: Եթե այդ տարաբաժանումները շարունակվեն, դա արդեն կհանգեցնի Հայաստանի մասնատմանը»,-ասում է մեր զրուցակիցը:
Նա խոսում է արատավոր երևույթների մասին, որոնք եղել են թե´ Արցախում, թե´ Հայաստանում. «Հիմա շատ արցախցիներ դժգոհում են, որ այստեղ տան վարձերը բարձր են, բայց 2020-ին էլ, օրինակ` Ստեփանակերտում, իրենք էին տան վարձերը բարձրացրել Արցախի մյուս բնակավայրերից տեղահանվածների համար: Մենք ամեն սեղանի շուրջ կենաց խմելիս ասում ենք, որ պետք է դառնանք բռունցք, բայց ընդամենը մատեր ենք` մեկումեջ ծալած»:
Ազատ Ադամյանը շեշտում է, որ արցախցին նույնիսկ այս դժվարին պահին չպետք է դադարի աշխատասեր լինել. «Կա մի մեծ վտանգ, որ արցախցիները կսովորեն նպաստներին, նայեն, թե կողքից ով ինչ-որ բանով կօգնի, իսկ եթե չօգնեն` նեղանան ու հայրենիքից գնան: Չպետք է դա թույլ տալ»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան