Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «Հայաստանը կարևորում է Կորեայի հետ փոխադարձ հարգանքի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կխորացնենք և կամրապնդենք հայ-կորեական համագործակցությունը՝ ի շահ մեր …

