ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշելով, որ բարձր է գնահատում ճապոնացի գործընկերների հետ համագործակցային կապերի խթանումը՝ Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը դեսպանին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում համատեղ արդյունավետ ծրագրեր կիրականացվեն ճապոնացի գործընկերների հետ իրավապահ ոլորտում փոխգործակցության խորացման և ամրապնդման ուղղությամբ:

Դեսպան Ֆուկուշիման ընդգծել է, որ կոռուպցիայի կանխարգելումն ու կոռուպցիայի դեմ տարվող պայքարն այն գլխավոր գործոններն են, որոնք նպաստում է երկրի արագ զարգացմանն ու ժողովրդավարության կայացմանը, ուստի այդ տեսանկյունից շատ դրական է գնահատում Հայաստանում Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը: Հաշվի առնելով, որ Ճապոնիայում հակակոռուպցիոն քաղաքականությունը բավականին զարգացած է, դեսպանը վստահեցրել է, որ երկու երկրները կարող են արդյունավետ համագործակցել այդ ոլորտում:

Սասուն Խաչատրյանը դեսպանին վստահեցրել է, որ մեր երկրում նույնպես կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվում, և հետզհետե հասարակության շրջանում արմատավորվում է պատասխանատվության անխուսափելիության գաղափարը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման, փոխադարձ այցերի և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ: