Թուրքիան և ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պայմանավորվել են առաջիկայում կազմել գազային հանգույցի ճանապարհային քարտեզն ու սկսել նախագծի իրականացման աշխատանքները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը, որը մասնակցում է Ռուսական էներգետիկ շաբաթվա միջոցառումներին։ ««Գազպրոմի» հետ մեր բանակցությունների ընթացքում որոշել ենք մոտ ապագայում, փոխադարձ համաձայնությամբ, կազմել ճանապարհային քարտեզ և ապագայում համատեղ իրականացնել …

