ՌԴ Պետդումայի փոխխոսնակն առաջարկել է արգելել սպասարկման ոլորտում աշխատել այն երկրների միգրանտներին, որտեղ ռուսերենը պետական լեզու չէ

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյն առաջարկել է արգելել միգրանտներին այն երկրներից, որտեղ ռուսերենը  լեզուն պետական ​​կարգավիճակ չունի, աշխատել սպասարկման ոլորտում, գրում է Meduza-ն։

Ելույթ ունենալով Դաշնային խորհրդում լսումների ժամանակ՝ Տոլստոյը դժգոհել է, որ հետխորհրդային հանրապետություններում ակտիվորեն սովորում են անգլերեն, ինչպես նաև «փորձում են ռուսերենը դուրս մղել»։ Ըստ Տոլստոյի՝ ՌԴ-ն դրան պետք է հակաքայլերով պատասխանի։

«Եթե ռուսերենը ձեր պետական ​​լեզուն չէ, ապա, կներեք, այդ երկրների քաղաքացիները չպետք է աշխատեն հասարակական վայրերում՝ որպես վարորդ, վաճառող և հատկապես որպես «Յանդեքս»-ի առաքիչներ»,- ասել է Տոլստոյը։

Նա նշել է, թե նման «պատասխանատու աշխատանքն այդպիսի միգրանտների համար չէ»։

Ըստ նրա՝ Ռուսաստանում շատերը կարծում են, որ փափուկ ուժն այն է, երբ բոլորը ժպտում են և բացում իրենց ուսումնական հաստատությունները՝ բոլորին կոչ անելով աշխատելու Ռուսաստանում։

«Իմ կարծիքով՝ փափուկ ուժի մի մասը սահմանափակումների մեջ է, որոնք, իհարկե, պետք է կիրառվեն որոշակի իրավիճակներում»,- ասել է Պյոտր Տոլստոյը։

Նշենք, որ ՌԴ-ից զատ՝ ռուսերենը պետական  լեզու է միայն Բելառուսում։ Ղազախստանում և Ղրղզստանում ռուսերենը պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի, իսկ Տաջիկստանում՝ ազգամիջյան հաղորդակցության լեզվի։

Էմմա Չոբանյան