Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է փակել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող ինը անցակետերից չորսը։ Խոսքը Վաալիմաա (ռուսական կողմից սա Տորֆյանովկա անցակետն է), Նույամաա (Բրուսնիչնոյե), Իմատրա (Սվետոգորսկ) և Նիիրալա (Վյարտսիլյա) սահմանային անցակետերի մասին է, որոնք փակ կլինեն այս տարվա նոյեմբերի 18-ից մինչև առնվազն 2024 թվականի փետրվարի 18-ը։ Այս մասին ասվում է Ֆինլանդիայի Նախարարների կաբինետի կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Որոշումն …

