Իսրայելական զինվորականները հայտնել են Գազայում ՀԱՄԱՍ-ի ծովային նավահանգստի գրավման մասին

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

188-րդ բրիգադի և Իսրայելի պաշտպանության բանակի Շայեթ 13 ստորաբաժանման զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի նավահանգիստը։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Խումբը նավահանգիստն օգտագործում էր որպես ուսումնական բազա իր գրոհային ուժերի և Իսրայելի տարածք ներթափանցելու համար:

Հաղորդագրության համաձայն՝ գործողության ընթացքում, որին մասնակցել են նաև ինժեներական կորպուսի և օդուժի զինվորականներ, ոչնչացվել է մոտ 10 թունելային ական, ՀԱՄԱՍ-ի այլ ենթակառուցվածքային օբյեկտներ, սպանվել է 10 զինյալ։ Տարածքում օգտագործվող թունելները բացվել են անմիջապես դեպի ծով՝ նպաստելով գրոհայինների չբացահայտված ներթափանցմանը:

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ քաղաքացիական նավահանգստի քողի տակ ՀԱՄԱՍ-ն օգտագործել է տարածքն ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու և իրականացնելու համար՝ օգտագործելով քաղաքացիական և Գազայի նավահանգստային ոստիկանության նավերը:

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա արյունալի հարձակման ժամանակ որոշ զինյալներ ծովով ներխուժել են Իսրայել, իսկ հաջորդ շաբաթների ընթացքում պարբերաբար փորձեր էին արվում նույն կերպ ներխուժել Իսրայել։

Մասնավորապես, հոկտեմբերի 24-ին ՀԱՄԱՍ-ի առնվազն տասը գրոհային է սպանվել Գազայի հարավում գտնվող սահմանամերձ Զիկիմ քաղաքի ափերի ջրերում՝ փորձելով մտնել Իսրայելի տարածք։