Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը 16-դարյա պատմության ընթացքում ամենամեծ գոյաբանական սպառնալիքի տակ է. հրատապ հաղորդագրություն

Լուրեր

07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
Բոլորը

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, հավանաբար, 16-դարյա պատմության ընթացքում ամենամեծ գոյաբանական սպառնալիքի տակ է։ Այս գոյաբանական-տարածքային սպառնալիքն ամբողջությամբ տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնյա համայնքների վրա։ Այս մասին հրատապ հաղորդագրություն է տարածել Պատրիարքարանը՝ անդրադառնալով «Կովերի պարտեզի» շուրջ ստեղծված իրավիճակին:

«Հայոց պատրիարքարանը չեղարկել էր «Կովերի պարտեզին» առնչվող պայմանագիրը: Չեղարկմանն օրինական արձագանք տալու փոխարեն՝ կառուցապատողներն ամբողջությամբ անտեսել են Պատրիարքարանի օրինական դիրքորոշումն այս հարցում և փոխարենը ընտրել են սադրանքի, ագրեսիայի և այլ հալածող, հրահրող մարտավարություն՝ այդ թվում սեփականության ոչնչացում, լավ սպառազինված սադրիչներին վարձելը և այլ սադրանքներ:

Վերջին օրերին հայկական թաղամասի տարածքում ասֆալտի ահռելի հատվածի ոչնչացումն ու հեռացումն իրականացվել է առանց քաղաքապետարանի թույլտվության:

Անտեսելով այս հանգամանքը՝ ոստիկանությունը հայկական համայնքից պահանջել է ազատել տարածքը։

Կոչ ենք անում Երուսաղեմի բոլոր քրիստոնյա համայնքներին՝ այս աննախադեպ ժամանակներում սատարել Հայոց պատրիարքությանը, քանի որ սա ևս մեկ ակնհայտ քայլ է, որ ձեռնարկվել է Երուսաղեմում և Սուրբ Հողում քրիստոնեական ներկայությանը վտանգելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: