Փաստաբաններն այսօր առավոտից գործադուլ են հայտարարել։ Նրանք չեն մասնակցում դատական նիստերի և նախաքննական մարմիններում քննչական գործողությունների։ Այս առիթով փաստաբանների պալատում հրավիրվել էր ասուլիս-քննարկում, որի ընթացքում Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հայտնեց, որ իրենց այս գործողության պատճառն այն է, որ հաճախակի են դարձել ոստիկանական բաժանմունքներում բռնության դեպքերը։ Փաստաբանների ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն էլ հիշեցրեց վերջին շրջանում …