Թուրքիայի տնտեսությունը կարգի է բերվում, սակայն Էրդողանը շարունակում է նոր խնդիրներ ստեղծել Արևմուտքի հետ. The Economist

Լուրեր

16.01.2025 | 21:23
Բայրամովը հայտարարել է, որ «ժամանակն է ամբողջությամբ դադարեցնել USAID-ի գործունեությունն Ադրբեջանում»
16.01.2025 | 21:10
Քննարկվել է ճանապարհաշինության մեջ օգտագործվող նյութերի որակի վերահսկողության հարցը
16.01.2025 | 21:00
Լավրովն ասաց՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա․ դա ուղերձ է Բաքվին՝ կարող եք մտնել, 2-3 կմ այս կողմ, այն կողմ․ Թաթուլ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 20:49
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ
16.01.2025 | 20:43
Թրամփի հետաքրքրությունը Գրենլանդիայի նկատմամբ կապված է նավթի և գազի պաշարների հետ․ Politico
16.01.2025 | 20:28
ՄԻԵԴ-ը Վրաստանի կողմից Բաքվին ադրբեջանցի լրագրողի արտահանձնումը կասեցնող միջանկյալ միջոց է ընդունել
16.01.2025 | 20:13
Մեծ Բրիտանիան և Ուկրաինան 100-ամյա գործընկերության համաձայնագիր են ստորագրել
16.01.2025 | 20:00
ԱՄՆ-ի նոր վարչակազմը Ալիևին պատժամիջոցների ուղերձ պիտի տա՝ ՀՀ-ի դեմ հարձակումը կանխելու համար․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 19:45
Խոստում, որն այդպես էլ չկատարվեց․ ինչո՞ւ են կալանքի գործերը շարունակում մակագրվել ձեռքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 19:32
ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
16.01.2025 | 19:26
2 միլիոնի ոսկուց 100 հազարի օգուտ էլ չենք ունենում․ ինչից են դժգոհ ոսկու շուկայի վաճառողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 19:18
Բայրամովը հայտարարել է, թե ՀՀ-ում «ռևանշիստական ​​միտումներն ու ռազմականացման քաղաքականությունն» անհանգստացնում են Ադրբեջանին
16.01.2025 | 19:10
Ես երկրորդ նախագահին հող չեմ վաճառել․Վաչագան Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.01.2025 | 19:05
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանումը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ
16.01.2025 | 19:00
ՀՀ-ի անկախությունը հակառուսականությո՞ւն է․ ՌԴ-ն ուզում է՝ մարիոնետային իշխանություն լինենք, չի՛ լինելու․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկրների մեծ մասի համար հինգ ամսում ազգային արժույթի արժեքի 10 տոկոսով անկումն անհանգստության պատճառ կարող էր լինել: Իսկ Թուրքիայի համար դա հանգստություն է։ Տարիներ շարունակ անխոհեմ վարկավորումներից և ծախսերից հետո երկրի նոր տնտեսական թիմը, որը նշանակվել է մայիսին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտրություններում հաղթանակից հետո, կարծես կարգի է բերում իրավիճակը, գրում է The Economist-ը։

Կենտրոնական բանկը, որը նախկինում գնաճը խթանում էր, հունիսից սկսած բարձրացրել է տոկոսադրույքները հսկայական՝ 31,5 տոկոսային կետով: Արդյունքում տնտեսական աճը նվազել է։ Նոյեմբերին գնաճը հասել էր 62 տոկոսի, սակայն ամսական գնաճը նվազում է՝ հուլիսին և օգոստոսին 9%-ից մինչև վերջին ամիսներին 3%-ից մի փոքր ավելի: Թուրքական լիրան, որը առաջին կիսամյակում դոլարի նկատմամբ գրեթե 30 տոկոսի անկում է գրանցել, շարունակում է արժեզրկվել, բայց շատ ավելի դանդաղ տեմպերով։

Լրատվամիջոցը գրում է, որ թուրքական ժողովրդավարությունը, սակայն, բարելավման նշաններ ցույց չի տալիս։ Էրդողանի քաղաքական հակառակորդներից շատերը դեռ շարունակում են մնալ բանտերում, մասնավորապես, քրդերը, լրագրողները և քաղաքացիական հասարակության ակտիվիստները: Բարելավվել են հարաբերությունները Հունաստանի հետ, ինչն ընդգծվել է դեկտեմբերի 7-ին Էրդողանի Աթենք կատարած այցով: Նոյեմբերի վերջին զեկույցում Եվրահանձնաժողովը և դաշինքի արտաքին քաղաքականության պատասխանատուն առաջարկել էին Թուրքիայի հետ բանակցություններ սկսել արդիականացված մաքսային միության շուրջ, որը կփոխարինի 1995 թվականին ստեղծվածին:

Ըստ լրատվամիջոցի՝ բարեփոխական հոսանքը, սակայն, բախվում է երեք մեծ խոչընդոտների․ Էրդողանի՝ ուժեղ մարդ երևալու բնազդները, նրա գործարքը Թուրքիայի ազգայնականների հետ և կառավարության հարաբերությունները Ռուսաստանի ու ՀԱՄԱՍ-ի հետ:

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, որոնք բարելավվել էին այս ամառ այն բանից հետո, երբ Թուրքիան խոստացել էր հրաժարվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում իր վետոնից, կրկին սառն են. Անկարան կրկին ձգձգում է անդամակցության հարցը։ Էրդողանը հիմա ցանկանում է Ամերիկայից «երկաթյա երաշխիք» ստանալ՝ Թուրքիային 40 նոր F-16 կործանիչներ վաճառելու համար։ Դեկտեմբերի 6-ին նա առաջարկել էր, որ Թուրքիայի խորհրդարանը և ԱՄՆ Կոնգրեսը շարժվեն զուգահեռաբար․ մեկը վավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, իսկ մյուսը՝ 20 միլիարդ դոլար արժողությամբ F-16-ի գործարքը: Ամերիկացիները, թվում է, հետաքրքրված չեն։

Նշվում է, որ Էրդողանը և նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ի վերջո, կարող են գիտակցել, որ Շվեդիայի հայտը սառեցված պահելուց ոչ մի օգուտ չունեն, և անդամակցության հարցը քվեարկության կդնեն, հավանաբար, Սուրբ Ծնունդից առաջ: Բայց նրանք կարող են նաև որոշել շարունակել փոխել թիրախները՝ ավելի խարխլելով Թուրքիայի դիրքերը ՆԱՏՕ-ում և Ամերիկայում:

Ըստ հրապարակման՝ Շվեդիայի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը կարող է բացահայտել Թուրքիայի իշխող կոալիցիայում առկա ճեղքերը: Էրդողանը կարող է հույս դնել, որ իր կուսակցությունը կքվեարկի այնպես, ինչպես հրահանգված է: Բայց նա նման վերահսկողություն չունի իր հիմնական դաշնակցի՝ ծայրահեղ աջ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) նկատմամբ, որը դեմ է վավերացմանը:

Մերձավոր Արևելքում արյունահեղությունը կարող է է՛լ ավելի թունավորել Թուրքիայի հարաբերություններն Արևմուտքի հետ։ Շատ թուրքեր եռում են Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծմանն Ամերիկայի աջակցության պատճառով, մինչդեռ Եվրոպայի և Ամերիկայի մեծ մասում Թուրքիայի կառավարությունը քննադատության է ենթարկվել ՀԱՄԱՍ-ի հետ իր կապերի համար: Էրդողանը կանգնած է ՀԱՄԱՍ-ի կողքին, որը նա անվանում է «ազատագրական խմբավորում», ոչ թե ահաբեկչական կազմակերպություն: Դեկտեմբերի 6-ին նա նախազգուշացրել էր, որ Իսրայելը «շատ ծանր գին կվճարի», եթե փորձի սպանել Թուրքիայում տեղակայված ՀԱՄԱՍ-ի անդամներին: Մի քանի ամիս առաջ Էրդողանի այցը Սպիտակ տուն, թվում էր, նախատեսված է, բայց ՀԱՄԱՍ-ին նրա աջակցությունը տապալեց այդ գործընթացը:

ԵՄ-ն և ԱՄՆ-ն նույնպես ավելի ու ավելի են անհանգստանում Ռուսաստանի հետ Թուրքիայի գործարար հարաբերություններով։ Արևմտյան պաշտոնյաները կոչ են արել Թուրքիային՝ դադարեցնել աչք փակել Ռուսաստանին «երկակի նշանակության» ապրանքներ վաճառող ընկերությունների նկատմամբ, որոնք կարող են օգտագործվել զենք պատրաստելու համար: Նման ապրանքների արտահանումը, հիմնականում՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում միջնորդների միջոցով, 2023 թվականի առաջին ինն ամիսներին աճել է մինչև 158 միլիոն դոլար․ մինչ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն այն միջինը 28 միլիոն դոլար էր։

«Թուրքիայի տնտեսությունը դեռ դուրս չի եկել ճգնաժամից, սակայն ճիշտ ուղու վրա է։ Երկար ընդմիջումից հետո օտարերկրյա ներդրողները սկսում են վերադառնալ։ Սակայն երկարաժամկետ ներդրողները չեն վերադառնա, քանի դեռ Էրդողանը նոր խնդիրներ է ստեղծում Արևմուտքի հետ։ Թուրքիայում քաղաքականությունը պետք է հետևի տնտեսությանը»,-եզրափակում է The Economist-ը։

Էմմա Չոբանյան