Ադրբեջանում ձերբակալել են Արցախյան պատերազմի մասնակիցների բողոքները լուսաբանող լրագրողին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ Kanal 11 առցանց հեռուստաընկերության ղեկավար Թեյմուր Քերիմովը։ Հարազատների խոսքով՝ դեկտեմբերի 11-ին ժամը 12:00-ից հետո նրա հետ կապ հաստատել չի հաջողվել։ Թեյմուր Քերիմովի հեռախոսն անջատված է, իսկ ընտանիքի անդամներին նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Հարազատները կարծիք են հայտնել, որ նրան բերման են ենթարկել իրավապահ մարմինները։

Քերիմովի մասին հայտարարություն է հրապարակել նաև Kanal 11-ը։ Հայտարարության մեջ ասվում է, որ լրագրողը ենթարկվել է ծանր ճնշումների հուլիսին հրապարակված նյութից հետո, որը հեռարձակվել է նաև «Azad Soz» առցանց հեռուստաալիքով: Խոսքը Դաշքեստանի  գործադիր ղեկավար, նախկին պատգամավոր Ահադ Աբիևի մասին քննադատական հաղորդման մասին է։

Քերիմովին տարբեր պատրվակներով բազմիցս կանչել են ոստիկանություն, նրան զանգահարել են՝ պահանջելով չտարածել իր նկարահանած տեսանյութերը։ Նա ճնշումների և սպառնալիքների է ենթարկվել նաև Ղարաբաղյան պատերազմի վետերանների նկատմամբ ոստիկանների կողմից ուժ կիրառելու և նրանց բողոքի ակցիաների տեսանյութերի տարածման պատճառով։ Քերիմովին կրկին ստիպել են ջնջել այդ տեսանյութերը։

«Գտնում ենք, որ Թեյմուր Քերիմովն ընտրություններից առաջ գործարկված բռնաճնշումների մեքենայի հերթական զոհն է»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։

Ադրբեջանի ՆԳՆ-ն, դեպքի առթիվ  մեկնաբանություններից երկար ժամանակ հրաժարվելուց հետո, այնուամենայնիվ հաստատել է Քերիմովի ձերբակալությունը։ Նշվում է, թե դեկտեմբերի 11-ին նրան բերման են ենթարկել մի քանի քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (շորթում՝ սպառնալիքի միջոցով)։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Ադրբեջանում ակտիվորեն ձերբակալում են անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Նախ՝ Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել էր Ադրբեջանի  իշխանությունների կառուպցիոն գործունեությունը հետաքննող AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզիին, աշխատակից Մոհամմեդ Կեկալովին։ Նրանք մեղադրվում են փողերի մաքսանենգության մեջ։ Դեկտեմբերի 1-ին էլ Բաքվի Խաթայի դատարանը AbzasMedia-ի մեկ այլ լրագրողին՝ Նարգիզ Աբսալամովին երեք ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։

Իսկ նոյեմբերի 28-ին երեք ամսով կալանավորվել է ընդդիմադիր Kanal 13-ի ղեկավար Ազիզ Օրուջևը՝ «ապօրինի շինարարության համար», նրան սպառնում է երեք տարվա ազատազրկում։ Դեկտեմբերի 2-ին էլ դատարանը 30-օրյա կալանք է սահմանել Kanal-13 ինտերնետային հեռուստատեսության հաղորդավար Ռուֆաթ Մուրադլիի նկատմամբ։

Էմմա Չոբանյան