Իրանի Խուզեստան նահանգում այսօր 14:45-ի սահմաններում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Հայտնում է Mehrnews իրանական լրատվական գործակալությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մոշրագե քաղաքից 7 կմ հեռավորության վրա: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան։

