Կյանքից վաղաժամ հեռացած Մաթևոս Ասատրյանին ԱԺ-ում կփոխարինի ՔՊ համամասնական ցուցակի հերթական հաջորդ համարը՝ Տիգրան Պարսիլյանը։ ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը Factor.am-ին հայտնեց, որ Պարսիլյանն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։ Ինքը՝ Տիգրան Պարսիլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը։ Տիգրան Պարսլյանը եղել է ակտիվ հեղափոխական․ 2018 թվականից մինչև 2019 թվականը եղել է Արարատի …

