Դեկտեմբերի 13-14-ը աշխատանքային այցով Հայաստանում է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան: Հայաստանի և Էստոնիայի նախարարները համատեղ ասուլիս են տվել ու պատասխանել լրագրողների հարցերին։ Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթն ու լրագրողների հնչեցրած հարցերի պատասխանները։ «Հարգելի՛ պարոն նախարար, Հարգելի՛ ներկաներ, Ուրախ եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը հյուրընկալել Երևանում։ Պետք է արձանագրեմ, որ այս …

