ՌԴ-ն կորցրել է ցամաքային զորքերի 87%-ը, որն ուներ մինչև Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը. СNN-ի անդրադարձը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ռուսաստանը կորցրել է իր ընդհանուր ցամաքային զորքերի 87%-ը, որն ուներ մինչև Ուկրաինա ներխուժումը, ինչպես նաև մինչ ներխուժումն ունեցած տանկերի երկու երրորդը։ CNN-ին այս մասին ասել է Կոնգրեսին ներկայացված ԱՄՆ հետախուզության գաղտնազերծված զեկույցին ծանոթ աղբյուրը:

Հրապարակման մեջ չի նշվում, թե այս կորուստների ընդհանուր թվից որ մասն է զոհվել և վիրավորվել:

Ըստ CNN-ի՝ Ռուսաստանը կարողացել է դիմակայել նման լուրջ կորուստներին՝ համալրելով իր պաշարները խորհրդային ժամանակաշրջանի հնացած զինտեխնիկայով, ինչպես նաև նորակոչիկների հավաքագրման «պահանջների իջեցմամբ», որը ռուսական իշխանություններն անվանում են «մասնակի մոբիլիզացիա»։ Այնուամենայնիվ, գնահատման մեջ ասվում է, որ պատերազմը «կտրուկ կերպով հետ է մղել Ռուսաստանի 15-ամյա ջանքերը՝ արդիականացնելու իր ցամաքային ուժերը»:

«Նոյեմբերի վերջի դրությամբ՝ Ռուսաստանը կորցրել է ցամաքային զորքերի ավելի քան մեկ քառորդը, որն ունեցել էր մինչ ներխուժումը։ Սա նվազեցրել է ռուսական հարձակողական գործողությունների բարդությունն ու մասշտաբը, որոնք 2022 թվականի սկզբից ի վեր չեն կարողացել էական ձեռքբերումներ ունենալ Ուկրաինայում»,- CNN-ը մեջբերում է հետախուզական տվյալները:

Ըստ ԱՄՆ հետախուզության գնահատականների՝ Ուկրաինայում ռազմաճակատ ժամանած 360,000 զինծառայողներից, ներառյալ՝ պայմանագրային զինծառայողներն ու ժամկետային զինծառայողները, Ռուսաստանը մարտերի ընթացքում կորցրել է 315,000 մարդ։ Նույն հաշվարկների համաձայն՝ 3500 տանկերից 2200-ը կորսվել են։ Ոչնչացվել են է 13,600 հետևակի մարտական մեքենաներից և զրահափոխադրիչներից 4,400-ը՝ 32% -ը։

Միայն հոկտեմբերին ուկրաինական հակահարձակման մեկնարկից ի վեր, ըստ ԱՄՆ հետախուզության գնահատականների, Ավդեևկա-Նովոպավլովկա ուղղությամբ ռուսական բանակի անդառնալի կորուստները կազմել են ավելի քան 13 հազար զինվորական (զոհված և վիրավոր), ինչպես նաև ավելի քան 220 միավոր զինտեխնիկա, սա միայն տեխնիկայի առումով վեց մանևրային գումարտակի համարժեքն է, CNN-ին ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը։