Իսրայելական բանակը սկսել է հեղեղել ՀԱՄԱՍ-ի թունելները․ WSJ

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) սկսել է ծովի ջուրը մղել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության գրոհայինների թունելային համալիր, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ):

WSJ-ի փոխանցմամբ՝ Իսրայելն այս մասին զգուշացրել է ԱՄՆ-ին։ Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների կարծիքով, հեղեղումը կօգնի ոչնչացնել թունելներում պահվող զինամթերքը և ենթակառուցվածքները։ Գործողությունը կարող է տևել մի քանի շաբաթ։

Միաժամանակ, որոշ ամերիկացի պաշտոնյաներ մտահոգված են, որ ծովի ջրի մղումը կարող է վտանգել Գազայի հատված քաղցրահամ ջրի մատակարարումը։ Բացի այդ, կան մտահոգություններ հողի հնարավոր աղտոտման վերաբերյալ վտանգավոր նյութերից, որոնք կարող են առկա լինել թունելներում:

Իսրայելի պաշտպանության բանակը  չի մեկնաբանել թունելների ոչնչացման համար ծովի ջրի օգտագործումը: Ըստ իսրայելական The Jerusalem Post թերթի՝ գործընթացը սկսվել է նոյեմբերին, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հինգ պոմպ է տեղադրել Գազայում։
Դեկտեմբերի 4-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ավելի քան 800 թունելների հայտնաբերման մասին։ Դրանցից 500-ն արդեն ոչնչացվել է տարբեր մեթոդներով, այդ թվում՝ պայթուցիկ նյութերի կիրառմամբ։ Գազայի հատվածում թունելային ցանցի շինարարությունը սկսվել էր 2010 թվականին, ցանցի ընդհանուր երկարությունը 400–500 կմ է, իսկ խորությունը՝ 35 մ։