Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

«Շնորհավորանքներս, Դոնալդ Տուսկ՝ Լեհաստանի վարչապետ դառնալու կապակցությամբ։

Ակնկալում ենք երկկողմ և բազմակողմ մակարդակներում Հայաստան-Լեհաստան համագործակցություն, ինչպես նաև` սերտ գործընկերություն Եվրամիության շրջանակներում՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,- գրել է ՀՀ վարչապետը։

Լեհաստանի սեյմն անվստահություն էր հայտնել Մատեուշ Մորավիեցկիի կառավարությանը, ինչից հետո հայտնի էր դարձել, որ Տուսկը կլինի վարչապետի միակ թեկնածուն։ Լեհաստանի սեյմի պատգամավորները երեկ՝ դեկտեմբերի 11-ին կայացած նիստում, երկրի վարչապետի պաշտոնում ընտրեցին ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկին։ Նշվում է, որ Տուսկի օգտին քվեարկել է 248 պատգամավոր, դեմ՝ 201-ը։

Առաջիկայում Տուսկը պետք է առաջարկի կառավարության կազմը, ապա նրա թեկնածությունը պետք է հաստատի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ինչից հետո միայն նորընտիր վարչապետը երդմամբ կստանձնի պաշտոնը։