ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետաձգել է իր այցը Հորդանան, որտեղ պետք է հանդիպեր թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ, չորեքշաբթի լույս հոկտեմբերի 18-ի գիշերը հայտնել է DW-ի ռուսական ծառայությունը։ Մերձավոր Արևելք նախատեսված այցի շրջանակներում Բայդենը կայցելի միայն Իսրայել։ Տեղեկատվությունը տարածվել է Գազայի հատվածում հիվանդանոցի վրա զանգվածային հարձակման ֆոնին, որի համար պաղեստինյան և իսրայելական կողմերը միմյանց են մեղադրում։ …

