Կբարելավվեն մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանները և գույքային հագեցվածությունը

Լուրեր

30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում՝ 299 մլն 252 հազար դրամ գումարի չափով: Վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 14,5 մլրդ դրամի չափով, կուղղվի Կառավարության պահուստային ֆոնդ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Որոշման ընդունմամբ կապահովվեն մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման և գույքային հագեցվածության գործընթացները, որոնք կրում են շարունակական բնույթ: Այն առաջնային և կարևորագույն խնդիրներից է նշված ոլորտներում պետության որդեգրած քաղաքականության պատշաճ իրականացման համար:

Ըստ այդմ՝ որոշմամբ 223 մլն 101 հազար դրամ կուղղվի հաստատությունների շինարարական աշխատանքների իրականացմանը, որից 50 մլն կտրամադրվի «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի համար օդափոխության համակարգի փոխարինմանը: Որոշմամբ հատկացվող գումարների շրջանակում կլուծվեն մի շարք հրատապ խնդիրներ՝ ջեռուցում, տանիք, պատուհաններ, օդափոխության համակարգ, սանհանգույցներ։

76 մլն 150 հազար դրամ կուղղվի հաստատությունների գույքի ձեռքբերմանը, որից շուրջ 50 մլն դրամ կտրամադրվի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Փելեշյանի անվան տաղավարի գույքի և տեխնիկայի, իսկ շուրջ 14 մլն դրամ՝ Երևանի կամերային պետական թատրոնի համար ձայնային տեխնիկայի գնմանը:

Վերաբաշխվող գումարի շրջանակում կրթական ոլորտի կապիտալ ծրագրերին կուղղվի 193.2 մլն դրամ, մշակույթի ոլորտին՝ 72.8 մլն դրամ գումար։ Որոշմամբ նախատեսվող հատկացումների շրջանակում առկա են նաև անվանի դիրիժոր և երգահան Հովհաննես Չեքիջյանի աշխատասենյակի, ինչպես նաև հայտնի ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ Փելեշյանի անվան տաղավարի գույքով ապահովման ծախսեր։