Վարդենիս համայնքում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց

Լուրեր

21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 15 բնակավայրերում՝ Ախպրաձորում, Արեգունիում, Արփունքում, Գեղամասարում, Դարանակում, Խաչաղբյուրում, Ծովակում, Կախակնում, Կութում, Մաքենիսում, Շատջրեքում, Ջաղացաձորում, Սոթքում, Վանեվանում և Փամբակում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է շուրջ 20 հազար 730 մետր երկարության արտաքին լուսավորության ցանց, տեղադրվել ԼԵԴ համակարգով աշխատող 691 լուսատու։

Ինչպես տեղեկացնում են Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից՝ համայնքի 15 բնակավայրերի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 106 միլիոն 172 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից և արդեն գտնվում են ավարտական փուլում։

Ծրագրի շահառու են հանդիսանում վերոնշյալ 15 բնակավայրերի գրեթե բոլոր տնտեսությունները։ Այս բնակավայրերն իրենց պատմության մեջ արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։