Մինչ Օրբանը Շոլցի առաջարկով սուրճ է խմել, ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի հարցով որոշում են կայացրել

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկման ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հրավիրել է «կարճ ժամանակով դուրս գալ և սուրճ խմել»։ Այդ մասին կանցլերը խոստովանել է քննարկման մյուս մասնակիցներին՝ բանակցությունների կլոր սեղանի ժամանակ։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով  իր աղբյուրներին։

DW-ի ռուսական ծառայությունն էլ, հղում անելով ԵՄ դիվանագիտական ​​շրջանակներում մի քանի աղբյուրների, հայտնել է, որ ԵՄ առաջնորդներին Ուկրաինայի նկատմամբ Հունգարիայի դիրքորոշման պատճառով ստեղծված փակուղուց դուրս գալու ելքն առաջարկել է Գերմանիայի կանցլերը:

Հայտնի է, որ Ուկրաինայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու՝ Եվրոպական խորհրդի որոշման ժամանակ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը լքել է դահլիճը, այդպիսով վետո չի դրել որոշման վրա։ Եվ քանի որ այն չի արգելափակվել Եվրամիության որևէ անդամի կողմից, որոշումը համարվում է օրինական, լրագրողներին պարզաբանել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։

Աղբյուրի խոսքով՝ «Օրբանը կարճ ժամանակով լքել է դահլիճը՝ նախապես համաձայնեցված և կառուցողական կերպով»։

Առաջարկը, որ Հունգարիայի վարչապետը լքի գագաթնաժողովի սենյակը՝ մինչ մյուս առաջնորդները հաստատեն Ուկրաինայի անդամակցության բանակցությունների մեկնարկը, եկել է Շոլցից, DW-ին ասել են դիվանագետները Բրյուսելում: Միաժամանակ, նրանք ընդգծել են, որ Վիկտոր Օրբանը հստակ գիտեր, թե ինչ է լինելու, քանի դեռ ինքը բացակայում էր:

Դրանից կարճ ժամանակ անց Հունգարիայի վարչապետը տեսանյութ է հրապարակել Facebook-ում, որտեղ բացատրել է, որ ձեռնպահ է քվեարկել, քանի որ չի ցանկանում մասնակցել, իր կարծիքով, «վատ որոշմանը»: Նույնիսկ առավոտյան, գագաթնաժողովին ժամանելուն պես, Օրբանը հայտարարել էր, որ «այժմ պատճառ չկա Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ վարելու համար», քանի որ այն չի կատարել Եվրահանձնաժողովի կողմից առաջադրված բոլոր յոթ պայմանները։ Նախկինում Օրբանն Ուկրաինան անվանել էր աշխարհի ամենակոռումպացված երկիրը և նույնիսկ պահանջել, որ Կիևի հետ բանակցությունների հարցը հանվի գագաթնաժողովի օրակարգից։

Հավելենք, որ Վիկտոր Օրբանը երկար ժամանակ է՝ վատ հարաբերություններ ունի Ուկրաինայի հետ՝ նրան մեղադրելով հունգարական փոքրամասնությանը ճնշելու մեջ: Բացի այդ, Օրբանը երկար ժամանակ հակասությունների մեջ է Բրյուսելի հետ և այժմ փորձում է ուկրաինական լծակների օգնությամբ ապասառեցնել Հունգարիայի բաժնեմասը՝ 30 միլիարդ եվրոյի հատկացումները ԵՄ-ի ընդհանուր գումարներից:

Եվրահանձնաժողովը սառեցրել է այդ գումարը՝ Հունգարիային մեղադրելով օրենքի գերակայության սկզբունքը խախտելու, իսկ ավելի կոնկրետ՝ դատավորների անկախությունը ոտնահարելու մեջ։